Ֆրանսիան կմասնակցի Մոսկվայում, ապա Նյու Յորքում ԼՂ հարցով նախատեսված հանդիպումներին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News  

Լե Դրիան

Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին։ Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

«ԼՂ-ում կրակի դադարեցումն, իհարկե, լավ նորություն է, բայց անհրաժեշտ է, որ այն ամբողջապես պահպանվի: Պայմանավորվածությունների հիման վրա պետք է առաջ շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Ժան-Իվ Լը Դրիանը:

Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ համանախագահների նախաձեռնությամբ նախատեսվում է հանդիպում Մոսկվայում, ապա` Նյու Յորքում։

--00--ԱՀ