Ռաֆահ անցակետով Գազա է ուղարկվել մարդասիրական օգնությամբ տեղափոխող 40 բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

գա

Մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար Գազայի հատված է ուղարկվել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Ռաֆահ անցակետով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցի տվյալով՝ Գազայի հետ սահմանը հատել է նաև դիզելային վառելիքով բեռնված վեց բենզատար։ Այսօր առավոտից Եգիպտոսի տարածք է տարհանվել երկքաղաքացիություն ունեցող 250 մարդ, որոնք մինչ օրս գտնվում էին Գազայում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր արաբական երկրների  պատրաստած բանաձևի նախագիծը, որն ուղղված է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի դյուրացմանը

--00--ԼՀ