Գերմանիան Ուկրաինային 1,3 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

gaz

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին՝ 1,3 մլրդ եվրո գումարի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bild թերթը:

Ավելի վաղ Պիստորիուսն Ուկրաինա էր ժամանել այցով, որի մասին նախապես չէր հաղորդվել: Սա Պիստորիուսի երկրորդ այցն է Ուկրաինա՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Նոյեմբերին գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ, իրենց տվյալներով, Գերմանիայի կառավարությունը մտադիր է 2024 թվականին 8 մլրդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Դա երկու անգամ ավելին է, քան նախատեսված էր ի սկզբանե:

--00—ԼՀ