«Չելսիի» նախկին սեփականատերը մեծ թեյավճար է թողել թուրքական էլիտար ռեստորանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

կկ

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը  թուրքական էլիտար ռեստորաններից մեկում մեծ թեյավճար է թողել, ինչը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հայտնի անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատիրոջը ռեստորանում ներկայացվել է  85 հզ թուրքական լիրայի չափ (2900 դոլար) հաշիվ, սակայն ռուս միլիարդատերը որոշել է առատաձեռն լինել և թողնել 260 հզ լիրա (8900 դոլար): 

Նշվում է, որ ռեստորանի շեֆ-խոհարարն անձամբ է պատրաստել ուտեստներ գործարարի և նրա ընկերների համար։

Սա առաջին անգամ չէ, երբ թուրքական մամուլը ուշադրության կենտրոնում է պահում  Աբրամովիչին։ 

Ավելի վաղ Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում էր ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ, որը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։

--00--ԼՀ