Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Նիվան բախվել է առջևով ընթացող Iveco-ին. կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_5

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Երասխի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ