Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Lexus-ը, Opel-ն ու 06-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_14

Հոկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Այգավան գյուղի Արարատյան փողոցում՝ «Վահագնի» խանութի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Վարդան Ս.-ի վարած Opel մակնիշի, 29-ամյա Վահե Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 37-ամյա Կարապետ Բ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահե Ա.-ն և Վարդան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ