Ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են Ford-ն ու КамАЗ-ը․ 7 վիրավորներից 5-ն անչափահաս են․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_1

Դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբայեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Գրիգոր Օ․-ի վարած Ford մակնիշի  և 53-ամյա Սենիկ Ս․-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սենիկ Ս․-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Ֆլորա Օ․-ն, 14-ամյա Գոռ Օ․-ն, 6-ամյա Դավիթ Օ․-ն, 16-ամյա Անահիտ Հ․-ն, 7-ամյա Սպարտակ Հ․-ն և 14-ամյա Անի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ