Ռուսական զորախմբի առջև դրված է Ղարաբաղում խաղաղության և կայունության պահպանման խնդիրը. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

շո

Ռուսական խաղաղապահ զորակազմերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության հիմքն ու երաշխավորը: Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայությունը։

«Ռուսական զորախմբի առջև դրված է հաջորդ տարի Սիրիայում և Ղարաբաղում՝ փոփոխվող իրավիճակի պայմաններում խաղաղության և կայունության պահպանման խնդիրը», - հավելել է Շոյգուն:

--00--ԼՀ