Թուրքիայի մասնակցությունը Բաքվի և Երևանի բանակցություններին օգտակար կլինի Հայաստանի համար․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

photo_2023-12-14_16-11-25

Հայ-ադրբեջանական բանակցություններին Անկարայի մասնակցությունը օգտակար կլինի Երևանի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը Ադրբեջանը բացահայտ արտահայտել է։ Մենք աջակցել ենք երկկողմ բանակցություններին, այդ թվում՝ երրորդ, անաչառ կողմի մասնակցությամբ։

Թուրքիան ևս Հայաստանի հետ հարևան է, և որպես տարածաշրջանային երկիր՝ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանը։ Եթե ​​Հայաստանը շարժվի այս տրամաբանությամբ, ապա իրեն օգտակար կլինի տեսնել Թուրքիային բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Բայրամովը։

--00—ՅՄ