Եթե Փաշինյանը համաձայնվի Ալիևի հետ առանց միջնորդ հանդիպել, նշանակում է՝ գործում է պետության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Արցախցիների ունեզրկումն ու գաղթը նաև եռանախագահող երկրների խղճի վրա է։ Արցախն ամենառուսամետ տարածքն էր Հարավային Կովկասում, նրանց բռնի տեղահանումը խնդիր է Ռուսաստանի և Արևմուտքի համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Խոսելով խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ Չալաբյանը ընդգծեց, որ Արցախի կորստի, արյան և ունեզրկման գնով խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանը ստրկացնելու է, արդեն Բաքուն խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։

Ինչ վերաբերում է առանց միջնորդների հանդիպման Բաքվի առաջարկին, ապա Չալաբյանի համոզմամբ, դա ծուղակ է Հայաստանի համար․ «Եթե առանց միջնորդի ղեկավարները հանդիպեն, Բաքուն ստանձնած պարտավորությունները չի կատարելու, Հայաստանը չպետք է համաձայնվի։ Եթե Փաշինյանը համաձայնվի առանց միջնորդ Ալիևի հետ հանդիպել, նշանակում է՝ նա գիտակցված գործում է պետության և հայ ազգի շահի դեմ»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ