Այսօր դատական նիստ է նշանակված, այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

եեո

Երկու օր առաջ լրացել էր Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը, և նա դուրս է եկել կալանավայրից։ Այսօր՝ ժամը 14:00-ին կրկին դատական նիստ է նշանակված։

Մարդուն կալանավորելու համար ափալ-թափալ դատական նիստ նշանակելը կրկին անգամ վկայում է նրան քաղաքական նկատառումներով պատժելու ցանկության մասին։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Երկու օր առաջ լրացել էր Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը, և նա դուրս է եկել կալանավայրից։ Այսօր՝ ժամը 14:00-ին կրկին դատական նիստ է նշանակված։ Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է։ Ավետիքը երկու օր է, ինչ ազատության մեջ է։ Նա չի փախել ու չի փախչելու։ Նախաքննությունն էլ վաղուց ավարտվել է ու դրա ընթացքին խոչընդոտելու խնդիր չկա։ Ուստի մարդուն կալանավորելու համար ափալ-թափալ դատական նիստ նշանակելը կրկին անգամ վկայում է նրան քաղաքական նկատառումներով պատժելու ցանկության մասին։ Իսկ ԵՄ ներկայացուցիչն ասում էր՝ չի կարծում, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան»։

--00—ԻԴ