Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

սիմ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։

Ողջունելով դեսպանին, նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և հույս հայտնել, որ այդ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորույամբ և ընդգրկուն պատվիրակությամբ։
COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իարականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողուٳթյٳնների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփٳմ, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում, հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։
Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է իրավական հիմք ապահովել երկրում արդյունվետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու, կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման, ինչպես նաև ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։ Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։

Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։

--00—ԼՀ