Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց ևս երկու մեդալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

սա

Երևանում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ նվաճեց. արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 71 կգ քաշային Արամ Աղաջանյանր հասնելով եզրափակիչ` մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռամեդ Գուկևի հետ և զիջեց 0:3 հաշվով: Աղաջանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Եվ եզրափակիչ էր հասնել նաև 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը: Նա եզրափակիչում մրցեց ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ Մանսուր Խաբիբուլաևի հետ: Հայ մարզիկը զիջեց 0:5 հաշվով: Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ի բրոնզե մեդալակիրներ էին դարձել` Արման Ավանեսյանը (98 կգ), Սարգիս Վարդանյանը (79կգ) և Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):

Սամբոյի աշխարհի առաջնությունը կեզրափակվի նոյեմբերի 12-ին: Այս առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում են 70 երկրների 500-ից ավելի մարզիկներ, իսկ ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 2500-ը:

 --00—ԼՀ