Պատերազմում զոհված սամբիստներն արժանացել են Հայաստանի հավերժ չեմպիոն կոչմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

սպորտ

Հանգստյան օրերին «Դինամո» մարզահամալիրում անցկացվել է սամբոյի Հայաստանի առաջնությունը, որի ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված սամբիստներին: Հայկական սամբոն պատերազմում ունեցել է 10 նահատակ և 14 վիրավոր: Հայրենիքի պաշտպանության գործում զոհվել էին Գոռ Սարգսյանը, Դավիթ Բաբաջանյանը, Դավիթ Շահնազարյանը, Սամվել Սահակյանը, Նարեկ Երիցյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Սարգիս Ղազարյանը, Զավեն Մկրտչյանը, Պատվական Հարությունյանը և Հունան Մանվելյանը: Նրանք արժանացել են երկրի առաջնությունների հավերժ չեմպիոն կոչմանը, իսկ պատվոգրերը ստացել են հարազատները:

Հայաստանի առաջնությանը մասնակցել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Արցախի ու Երևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները: Առաջնության արդյունքներով կձևավորվի սամբոյի Հայաստանի հավաքականների վերջնական կազմը մայիսի 24-ից 30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնության համար:

2021թ. սամբոյի Հայաստանի չեմպիոնները

Մարզական սամբո, տղամարդիկ

Գրիգոր Մխիթարյան-Գյումրի-58 կգ ք/կ

Մաքսիմ Մանուկյան-Գյումրի-64 կգ ք/կ

Անդրանիկ Նաղդալյան-Աբովյան-71 կգ ք/կ

Արթուր Հակոբյան-Վանաձոր-79 կգ ք/կ

Արսեն Ղազարյան-Վանաձոր-88 կգ ք/կ

Արման Ավանեսյան-Արցախ-98 կգ ք/կ

Դավիթ Հարությունյան-Գյումրի-98+ կգ ք/կ

Մարզական սամբո, կանայք

Մելինե Մամիկոնյան-Բյուրեղավան-50 կգ ք/կ

Վարսիկ Գրիգորյան-Երևան-54 կգ ք/կ

Մարինե Մարտիրոսյան-Արտաշատ-59 կգ ք/կ

Սրբուհի Հովակիմյան-Եղվարդ-65 կգ ք/կ

Ագապի Հարությունյան-Աբովյան-80 կգ ք/կ

Աննա Մկրտչյան-Բյուրեղավան-80+ կգ ք/կ

Մարտական սամբո, տղամարդիկ

Արմեն Մնացականյան-Արցախ-58 կգ ք/կ

Համլետ Սուքիասյան-Աբովյան-64 կգ ք/կ

Մհեր Մերջանյան-Վանաձոր-71 կգ ք/կ

Թաթուլ Ավագյան-Արցախ-79 կգ ք/կ

Ավետիք Պողոսյան-Աբովյան-88 կգ ք/կ

Կարեն Ավետիսյան-Երևան-98 կգ ք/կ

Արեգ Ղազարյան-Աբովյան-98+ կգ ք/կ

--0--ԿԿ