Պաշտպանության ոլորտին հատկացնելու ենք 555 մլրդ դրամ, ինչը 7%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

«Այս բյուջեում իր կարևոր տեղը ունի դպրոցաշինության ծրագիրը։ Բոլոր ծախսերը պետք է իրականացնենք այնպես, որ մի կողմից մեծացնենք ՀՀ տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ակնկալել, արագացնել այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվում են տարբեր ոլորտներում»։ Այս մասին այսօր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց նաև, որ արվում է ամեն բան, որ արտաքին պարտքը պահվի 50 տոկոսից ցածր մակարդակում։

Խոսելով պաշտպանության ոլորտին հատկացումներից նախարարը նշեց․ «Պաշտպանության ոլորտին հատկացնելու ենք 555 մլրդ դրամ, ինչը 7%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ»։

Հովհաննիսյանը շեշտեց, որ ամենամեծ ավելացումը ունեն սոցիալական ոլորտին հատկացված գումարում։ Այս տարի այդ ոլորտին 16 տոկոսով ավել գումար է հատկացվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ