Ամեն ինչ արվում է, որ Արցախի հարցը նսեմացվի. Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Ամեն ինչ արվում է, որ Արցախի հարցը նսեմացվի։ Այս մասին Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ուղղված քննարկման մեկնարկին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանը նշեց, որ ազգային պետական շահերի կողմնակից բոլոր սթափ ուժերը, անհատականությունները, հանրային քաղաքական դաշտում իրենց խոսքի և գործի կշիռը ունեցող անձինք պարտավոր են ձևավորել կոնսեսուս այնպես, ինչպես միջազգային հանրությունը գործող իշխանության հետ ձևավորել է կոնսեսուս Արցախի հարցի ի սպառ վերացման վերաբերյալ։

«Մենք այստեղ չենք հավաքվել կենացներ ասելու, այլ կոնկրետ մեխանիզմներ մշակելու, որովհետև առանց Արցախի հարցի ակտուալ պահելու քաղաքական ոչ մի ուժ կենսունակության նշան չի կարող ցույց տալ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ