Եգիպտոսն ու Հորդանանը հայտարարել են, որ դեմ են Գազայից փախստականներին տեղափոխելու փորձերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

մամ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը խիստ դեմ են արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են Եգիպտոսի նախագահի գրասենյակից:

Եգիպտոսի և Հորդանանի ղեկավարներն իրենց հերթական հանդիպման ընթացքում գլխավորապես քննարկվել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

«Նրանք արտահայտել են իրենց խիստ հակազդեցությունը կոլեկտիվ պատժի քաղաքականության հանդեպ, ինչի դրսևորումներից են շրջափակումները, սովը կամ պաղեստինցիների հարկադիր տեղափոխումն իրենց հողերից դեպի Եգիպտոս կամ Հորդանան», - ասված է Եգիպտոսի նախագահի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Ալ-Սիսին և Աբդալլահ Երկրորդը նաև ընդգծել են Գազայի հատված Ռաֆահ անցակետով մշտական ​​հիմունքներով մարդասիրական օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը։

--00—ԼՀ