ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՌԴ խաղաղապահները Արցախի Մարտակերտի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում, վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող. ՌԴ ՊՆ
Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ղարաբաղյան և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
Ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք և մոտ 22 հազար միավոր զինամթերք:
810 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 436 երեխա, շարունակում է մնալ խաղաղապահների տարածքում։ Կազմակերպվել է նրանց կեցությունը, սննդի և բուժօգնության հարցերը։
--ԼՀ--