Ռուս խաղաղապահներն Արցախում ականազերծել են 551 հա տարածք, 205 կմ ճանապարհ, 783 շինություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախի Մարտակերտ քաղաքի ծայրամասերի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրներ և ականաորոնողական ծառայության շներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և եղանակային բոլոր պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը։

Ըստ գերատեսչության՝ 2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում՝ 25 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23,7 հազար պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են։

--00—ԼՄ