Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

2022-05-14-4a6003c1-2d6c-41a0-90b8-62d48de6b448

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները:

«Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։Ինչպես մենք նախկինում հստակ հասկացրել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին:

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,-ասված է հայտարարությունում:

--00—ՅՄ