Քաղաքացուն 30 տարի խոստումներ են տվել ու չեն կատարել, մենք շահելու ենք նրանց վստահությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Քաղաքացուն երեսուն տարի խոստումներ են տվել, բայց իշխանության գալուց հետո չեն կատարել, իսկ «Արդար Հայաստան» կուսակցությունը արդար ուժ է, կոռուպցիոն որևէ գործարքի մեջ ներգրավված չէ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Հրաչյա Ստեփանյանը։

Խոսելով կուսակցության ռազմավարական տասը դրույթների մասին՝ Ստեփանյանն ասաց, որ առաջնահերթություն են համարում ինքնակամ կառույցների օրինականացման հարցը։ Դալմայի այգիներից մնացած 238 հեկտարը վերածելու են խոշոր այգի-անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար։

Ստեփանյանը կարևոր համարեց նաև Երևան քաղաքի 24-ժամյա կառավարման համակարգի՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտի ներդրումը։ «Չենք զիջում որևէ ուժի, ժողովրդի կողմից դրական ընկալում ունենք, ներկա և նախկին իշխանության հետ կապ չունենք, աշխատելու ենք ժողովրդի հավատը շահելու ուղղությամբ»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյությում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ