Սյունիքում, Տավուշում, Արցախում ջերմաստիճանը կնվազի․ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

d

Սեպտեմբերի 2-7-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում այսօր, սեպտեմբերի 7-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ին, 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-5 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

--00—ՍՊ