Տղաները «Помоги мне» գոռում էին անցակետում, իսկ ՌԴ խաղաղապահները տեղից չէին շարժվում. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Lachin-ancaket

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի  գլխավոր դատախազությունը ձերբակալել է 3 արցախցի ֆուտբոլիստի, որոնց նկատմամբ սանկցիա է կիրառվել՝ տասնօրյա կալանք և հետո արտաքսվելու են:

24News-ի աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ, և որը այդ պահին կամուրջն անցնողների թվում է եղել, ասաց, որ ձերբակալվածների թիվն ավելին է, քան 3-ը։

Անցակետը հատած մյուս քաղաքացիները նշում են, որ ադրբեջանցիները բիրտ են վարվել, գոռացել են, հրել են տղաներից մեկին․ «Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել»,-պատմեց անցակետն անցած քաղաքացին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննվածները շատ են, բայց 3-ի հանդեպ է ադրբեջանական դատախազությունը սանկցիա կիրառել։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ