Ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

174823

Քայլերթով դեպի Շուշի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի անցակետ հասած արցախցիները խաղաղապահ անցակետում ներկայացրել են իրենց պահանջը՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իրենց վերապահված գործառույթները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց՝  ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ դեկտեմբերի 26-ին բացվելու է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:

«Ընդ որում՝ նրանք հասվաստիացրին, որ ընդհանրապես ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ոչ մի անցակետ տեղադրելու մասին չի կարող խոսք լինել»,-մանրամասնեց Տ. Պետրոսյանը:

--00—ՅՄ