Հայտնի է՝ որ կուսակցության կազմում Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու ընտրություններում կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցության կազմում։ Այս մասին նախկին քաղաքապետը ֆեյսբուքյան գրառում է կատարել։

«Սիրելի հայրենակիցներ,

Ազգային առաջընթաց կուսակցությունը կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին։

Ուրախ ենք տեղեկացնել, որ կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, ցուցակի 2-րդ համարը կլինի կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը»։

 

--00—ԱՊ