Փաշինյանի համար շաբաթ օրը Արցախն Ադրբեջան է, իսկ կիրակի խոսում է էթնիկ զտումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Փաշինյանի համար շաբաթ օրը Արցախն Ադրբեջան է, իսկ կիրակի խոսում է էթնիկ զտումների մասին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։

Հակոբյանի համոզմամբ, անլուրջ ու ծիծաղելի է, երբ Հայաստանի իշխանությունները այս կամ այն միջազգային հարթակում փորձում են խոսել Արցախյան հարցի մասին, այն դեպքում, երբ հենց իրենք են նշաձողը իջեցրել, հրաժարվել ինքնորոշման իրավունքից։

Ըստ նրա` այդ նույն տրամաբանությամբ ինչո՞ւ նրանք չեն խոսում այլ երկրների հայ համայնքների իրավունքներից։ Հակոբյանի պնդմամբ, իշխանությունների իրականացրած դիվանագիտության շնորհիվ այսօր մենք հայտնվել ենք անընդհատ զիջողի դերում և կաթսան փակելու համար մի քանի սանտիմետր է մնացել։

Մանրամասները տեսանյութում։

 

--00—ԱՊ