Կարմիր խաչի տեղաշարժը Լաչինում կասեցված է, ցուցարարների պահանջները չենք կարող իրականացնել. Ամատունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա է կազմակերպվել։

ԿԽՄԿ–ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրեցին, թե ինչու չեն կարող բավարարվել նրանց պահանջները։

Ճեպազրույցի ժամանակ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ իրենք շարունակում են աշխատել․

«Համաձայն մեր անձնագրի, համաձայն մեր գործելաոճի՝ մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր լուծումներ, որոնք կկարողանան ապահովել մեր աշխատանքի հետագա ընթացքը, որը այս պահի դրությամբ կասեցված է »,- ասաց Ամատունին։

Ամատունին նշեց նաև, որ իրենք գործում են բավականին լուրջ՝ անկախ նրանից, թե որտեղ են գործում։

«Մնալով նեյտրալ՝ մենք աշխատում ենք գտնել լուծումներ, բայց մենք չենք գտնում լուծումներ այլ վայրում »։

Ամատունին նշեց նաև, որ իրենց տեղաշարժը Լաչինում կասեցված է․ «Լաչինի միջանցքով տեղաշարժ այսօր չկա »։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ