Մեզ համար «կարմիր գծեր» են ՀՀ տարածքային ամբողջականությունը, ԼՂ հայերի իրավունքները, անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Երևանի համար «կարմիր գծեր» են Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ասել է Նիկոլ Փաշինյանը France Press-ին տված հարցազրույցում։

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ժողովրդի և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի ԼՂ ներկայացուցիչների մասնակցության միջոցով տեղի ունեցող երկխոսության արդյունքում․ «Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն»,- նշել է նա։ 

«Հաշվի առնելով ուժերի անհամաչափելիությունը՝ մենք կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին և Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել օրակարգը, կամ լինել մենախոսողի և ոչ երկխոսողի դերում․ Սա է պատճառը, որ պետք է գործեն միջազգային մեխանիզմները»,- նշել է նա։

Փաշինյանը ընդգծել է՝ Հայաստանի պարագան բարդ է, որովհետև ՀՀ շահագրգռվածությոնւը ԼՂ հարցում Ադրբեջանը մենաբանում է որպես ոտնձգություն տարածքային ամբողջականության նկատմամբ»

--00—ՍՊ