Թշնամու պարտադրած պայմաններում Արցախում օրեցօր ավելանում է աշխատանքից ու եկամտից զրկվածների թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

ded197f8-383d-422c-bc22-e7eca696efa1.jpg

Թշնամու պարտադրած պայմաններում ամեն օր նոր տնտեսվարող սուբյեկտներ են դադարեցնում իրենց գործունեությունը, և օրեցօր ավելանում է աշխատանքից, հետևաբար, նաև եկամտից զրկված քաղաքացիների թիվը։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Վահրամ Առաքելյանը։

«Գործազրկությունը կախված է մի քանի հանգամանքից, այդ թվում՝ տնտեսության ոչ լիարժեք գործունեության արդյունք է դա։ Ըստ էության, նախարարությունը շատ քիչ ռեսուրսներ ունի քաղաքացիներին աշխատանքով ապահովելու համար. կարելի է ասել, որ հաշվառումից զատ այլ լծակներ չունի այդ անձանց աջակցելու և աշխատանքով կամ եկամտով ապահովելու համար։ Միակ լուծումը եղել են շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման միջոցառումները։ Դա, սակայն, ամբողջությամբ չի կարող լուծել այդ ընտանիքների եկամուտների ու բավարար կեցության հարցը»,- նշում է գերատեսչության ղեկավարը` հույս հայտնելով, որ իրավիճակը առավել ծայրահեղ չի դառնա։

--00—ԶՀ