Ալիևը այցելել է օկուպացված Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

photo_2023-07-21_11-10-50

Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցել է օկուպացված հայկական Շուշիի շրջանի Քարին տակ գյուղ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ալիևը ծանոթացել է գյուղի վերականգնման աշխատանքներին, հիմք է դրել մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելիք նոր բնակելի համալիրի և զբոսաշրջային օբյեկտների համար։

Բացի այդ, Ադրբեջանի նախագահը ծանոթացել է Շուշիի թիվ 9 քաղաքային հիվանդանոցի շինարարական աշխատանքներին։

--00—ՅՄ