Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ է քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24news

դդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի: 

--00—ՍՊ