ՔՊ-ականները Մարտունիում օղի էին բաժանում խուլիգաններին, որ «Հայաքվեի» դեմ գործեն. Հոխիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

ՔՊ-ականները Մարտունիում օղի էին բաժանում խուլիգաններին, որ «Հայաքվեի» դեմ գործեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը։ Հոխիկյանի համոզմամբ, Արցախը փրկելու միայն մի տարբերակ կա, ըստ նրա անհրաժեշտ է դուրս գալ բանակցություններից, ՀՀ-ում հայտարարել ռազմական դրություն, քանի որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Հոխիկյանի պնդմամբ, պատերազմ չի լինի, քանի որ միջազգային իրադրությունը նպաստավոր չէ դրա համար։ Խոսելով Մարտունիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ Հոխիկյանը նշեց, որ այդ համայնքը աչքի է ընկնում առանձնակի «նիկոլապաշտությամբ»։ Ըստ նրա նյութապաշտությունը հիմա գերակա դիրքեր է զբաղեցնում և մարդիկ պատրաստ են առաջնային դարձնել ասֆալտը՝ ժխտելով արժեքները, հայրենիքը, Արցախը։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ԶՀ