Նիկոլ Փաշինյանը վաղը գնում է Բրյուսել՝ Արցախը հանձնելու հերթական քայլն անելու. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

29145_hrant_melik_shahnazaryan1_m.thumb_.jpg

Նիկոլ Փաշինյանը վաղը գնում է Բրյուսել՝ Արցախը հանձնելու հերթական քայլն անելու, իսկ Արցախի իշխանությունները վախենում են նրա անունը հնչեցնել: Դիմում են ՀՀ քաղաքացիներին և նույնիսկ կշտամբում Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.

«Դիմում եմ Արցախի իշխանություններին: Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է թվում, բայց դուք էլ իմացեք, որ ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից: Ու նաև իմացեք, որ Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում: Չի կարող համազգային պայքարն իր օրակարգում դավաճան իշխանությունների հեռացման հարց չունենալ:

Առանց դրա ուրիշ ոչ մի խնդիր չի լուծվելու: Ձեզանից շատերը դեռ չեն հատել անդառնալիության կետը: Եվ, եթե չեք ուզում դառնալ Նիկոլի հանցակիցը, ուրեմն իրերը կոչեք իրենց անուններով:

P.S. Գեղամ Ստեփանյան ջան, կեցցես»:

--00—ԶՀ