Լիահույս եմ, որ Երևանում ապրող բոլոր երեխաները կկարողանան մարզվել էլ ավելի լավ պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

358530146_818830832945627_5520066713930358239_n.jpg

Սպորտի մեծ սիրահար լինելով՝ միշտ ակնածանքով եմ նայում այն պատանիներին, որոնք ևս սպորտն իրենց առօրյայի մի մասն են դարձնում, ապրում են սպորտով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ֆուտբոլային այս թիմում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից ներգրավված պատանիներ են։

Թիմի մարզիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Տիգրան Դավթյանի հրավերով մասնակցում էինք նրանց մարզումներին։ Տիգրանը երեխաների համար իրական մոտիվացիան է, և անում է ամեն բան, որ երեխաներն ունենան մարզվելու հարիր պայմաններ։

Այս երեխաներից շատերի համար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը երազանք է, նրանք ամեն օր մարզումների գալիս են այդ երազանքով:

Ես լիահույս եմ, որ տարիներ անց ոչ միայն այս 150 երեխաները, այլև Երևանում ապրող բոլոր երեխաներն ու պատանիները հնարավորություն կունենան մարզվելու էլ ավելի լավ պայմաններում, իրենց մայրաքաղաքում կունենան ամենաբարձր մակարդակի ազգային մարզադաշտ ու բակային մարզահրապարակներ։

Երևանը երազանքի մայրաքաղաք պետք է դարձնենք առաջին հերթին այս երեխաների համար»,-գրել է Թանդիլյանը։
 

--00—ԶՀ