Հայ շախմատիստներն առաջատարների թվում են Batumi Municipality Cup-2023-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24news

64a5d9f69838af01b231b341-750x360

Հուլիսի 2-ից 10-ը Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի է ունենում «Batumi Municipality Cup-2023» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանից մրցաշարին մասնակցում են 43 շախմատիստներ:

4 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է Էրիկ Հակոբյանը, ով վաստակել է 3.5 միավոր։ Այսօր Էրիկը ոչ-ոքի արդյունքով ավարտեց իր խաղը մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող միջազգային գրոսմայստեր Գիգա Կուպարաձեի հետ:

«A» խմբում առաջատարների շարքում են նաև 3 միավոր վաստակած Սարգիս Մանուկյանը և Հայկ Երիցյանը։

«B» խմբում առաջատարների շարքում է Էդգար Հայրապետյանը, ով վաստակել է 3.5 միավոր:

«C» խմբում առաջատարների շարքում է 10-ամյա Գոռ Դաբաղյանը, ով վաստակել է 3.5 միավոր:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում նույնպես ունենք առաջատար. Մարկ Գևորգյանն է, ով հաղթել է բոլոր 4 խաղերում:

--00—ՅՄ