Շախմատի անհատական առաջնությունը մեկնարկել է․ ի՞նչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

շախմատ

Իսլանդիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, հայտնում է ArmSport.am-ը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 շախմատիստով: 8-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ և իր ակտիվում 6 միավոր․ նա ընդամենը կես միավորով է զիջում մրցաշարի առաջատարներին և այժմ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

Ռոբերտ Հովհաննիսյանը (5,5 միավոր) և Հայկ Մարտիրոսյանը (5 միավոր) այս տուրում հաղթանակներ տարան, իսկ Սամվել Տեր-Սահակյանն (5 միավոր) ու Գաբրիել Սարգսյանը (5,5 միավոր) այս տուրում ոչ-ոքի խաղացին։

Մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ:

--00—ԼՄ