Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Շարժայի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

349155471_6443201592403489_4717087203564210766_n-750x375.jpg

Շարժա քաղաքում ավարտվել է «6th Sharjah Masters 2023» մրցաշարը, որտեղ հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել:

«Masters Section» խմբում Հայկ Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և կիսեց 2-8-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Հայկը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Նշենք նաև, որ 2-րդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սեվյանը:

Այս խմբում Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը վաստակեցին 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանը՝ 4 միավոր:

«Challengers Section» խմբում Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Էմինը նվաճել է արծաթե մեդալ:

--00--ԶՀ