Կապ չունենք «Վագների» կազմակերպած խռովությունների հետ․ Բայդեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները կապ չունեն Ռուսաստանում «Վագներ» խմբի կազմակերպած խռովությունների հետ.

«Մենք հստակ հասկացրել ենք, որ այդ իրավիճակի հետ կապ չունենք, դրանք ներռուսական իրադարձություններ են», - ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Բայդենը հավելել է, որ իրավիճակը քննարկել է «առանցքային դաշնակիցների» հետ։ Նրանք, ըստ Բայդենի, համաձայնել են, որ չպետք է Ռուսաստանին առիթ տան կատարվածի համար մեղադրել Արևմուտքին և ՆԱՏՕ-ին։

--00--ՍՊ