Ահազանգ. վարակված տնկիները դառնում են լուրջ փորձանք մեր՝ առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

default.jpg

Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ահազագում է, որ վարակված տնկիները լուրջ խնդիր են դարձել գյուղատնտեսության համար:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են մեզ սպասվում։  Քանի որ մեր համապատասխան կառույցները, կարելի է ասել, ոչինչ չեն անում վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել մեր երկիր, որոնք սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր՝ առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխին։

Գործարարներից մեկը էժան գնով ներկրել էր բակտերիալ այրվածքով (erwinia) վարակված տանձենու տնկիներ, որի պատճառով վարակը սկսել է տարածվել փոշոտող միջատների միջոցով Արագածոտնի մարզով մեկ։ Հիմա էլ խոսակցություն կա, որ Թուրքիայից ՀՀ է ներմուծվել Շարկա կոչվող հիվանդությամբ (սալորենու քոս) վարակված տնկիներ  որը ախտահարում է դեղձենիները, ծիրանենիները, սալորենիներն ու բալենիները։

Այս հիվանդությունները շատ վտանգավոր և այգեգործության մեջ ամենավնասաբեր հիվանդություններից մեկն են։

Սիրելի այգեգործներ, ֆերմերներ գործարարներ, աշխատեք հնարավորինս զերծ մնալ անծանոթ տեղերից տնկիներ գնելուց, տնկի գնելիս պարտադիր խորհրդակցե'ք մասնագետների հետ, նախքան տնկելը ցույց տվեք նրանց, այլապես դուք չգիտակցված քայլեր անելուց ոչ միայն ձեզ եք վնասելու, այլև հանդիսանալով վարակի աղբյուր, ձեր հարևաններին էլ եք վնասելու»։

--00--ԶՀ