«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

զվարթնոց

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին, ժամը 15։04-ին տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Ըստ աղբյուրի՝ սակրավորներն ու կինոլոգներն իրականացրել են տեղանքի զննում․ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

--00--ԱՀ