Սանահին կայարանի մոտ քարաթափում է եղել․ քարաբեկորն ընկել է գազատարի վրա ու վնասել այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

6bb1c08c-4d70-4300-ae21-f2d7ade3f4e0.jpg

Հունիսի 20-ին, ժամը 11:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի և Շահումյան թաղամասի միջև ընկած հատվածում քարը պոկվել և ընկել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սանահին կայարանի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 2 խմ քարաբեկորը ընկել է գազատար խողովակի վրա․ առկա է գազի արտահոսք։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում են գտնվել գազի վթարային ծառայության աշխատակիցները։

--00--ԶՀ