Տավուշի սահմանամերձ Նոյեմբերյանի ճանապարհներն են, արդեն՝ ավելի բարեկարգ․ «Ապրելու երկիր»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

ապրելու երկիր

 

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի ներհամայնքային ճանապարհներն են. արդեն ավելի բարեկարգ, մաքուր ու հարմարավետ բնակիչների և համայնքի հյուրերի համար, հաղորդում է «Ապրելու երկիր» կուսակցությունը․

«Այստեղ «Ապրելու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 3600, տուֆապավել՝ 1320 մետր ճանապարհահատված։

Կատարված աշխատանքը վստահության լավագույն ցուցիչն ու գրավականն է։

Նոյեմբերյան համայնքի կառավարումը ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցության թիմը շարունակում է համանյքային խնդիրների գույքագրումն ու դրանց լուծմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացումը»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ