Ադրբեջանն ու Թուրքիան 2023 թվականին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

turkey-zoravarjutyun

Բաքուն ու Անկարան այս տարի 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն, որոնցից մի քանիսն արդեն կայացել են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը նշել է, որ Էրդողանի հետ քննարկել է համագործակցությունը պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Հիշեցնենք, որ վերընտրվելուց հետո առաջին աշխատանքային այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան։ Զորավարժությունների մասին Ալիևը խոսել է Էրդողանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսին։

Ադրբեջանի ղեկավարի խոսքերով, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը կշարունակի զարգանալ թուրքական մոդելի հիման վրա․ «Մենք այսօր դա տեսնում ենք մեր աչքերով»,- հավելել է նա։

--00—ՅՄ