Ավարտվեց Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 6-րդ խաղափուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Screenshot 2023-03-09 155103

Ավարտվեց Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 6-րդ խաղափուլը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստան շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր հաղթեցին Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը և Ալեքս Սահակյանը:

Ոչ-ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Սարգիս Մանուկյանը:

Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր»:

--00—ՅՄ