Փարաքար գյուղում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

351351053_1754250071700590_6075332223623626310_n_v2.thumb_

Հունիսի 7-ին, ժամը 22։12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Երևանյան փողոցում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա. առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են սահմանազատում և հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել կախված գովազդային վահանակը։

--00—ՅՄ