ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի երրորդ մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ մասնակցեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, իսկ մրցատարածությունը ձգվեց 40 կմ:
Այդ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) բոլորից արագ հաղթահարեցին Անանիա Ոսկանյանը, Պավել Ստեփանյանը և Խաչատուր Սարիբեկյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Լիլիթ Հարությունյանը, Անի Սարգսյանը։
Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի (41 և ավելի բարձր) լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Վարդան Ալքումյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Սարգսյան և Լիլիթ Արարատյանը:
Խրախուսական պագևներ են ստացել նաև մրցաշարի ամենատարեց մասնակիցներ՝ 53-ամյա Նազելի Մանուկյանը և 82-ամյա Հակոբ Թութունջյանը:
Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Մրցաշարին մասնակցում էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ