Մակունցը ԱՄՆ-ում կոնգրեսականի հետ քննարկել է Ադրբեջանի հետ «Խաղաղության գործընթացը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

մակունց

Ս․թ․ մայիսի 23-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Սարա Ջեյքոբսի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)։ Տեղեկանում ենք ԱՄՆ-ոմ ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դրանում ԱՄՆ ներգրավմանը, Արցախում ներկայիս իրավիճակին առնչվող հարցեր։ Անդրադառնալով հումանիտար բնույթի հարցերին՝ դեսպանը կոնգրեսականին է հանձնել Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ գերիների և Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակի մասին զեկույցները։

--00—ՍՊ