Մակունցը Յուտայում է․ հանդիպումներ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

AMN

Ս․թ․ ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը (նման այցեր պարբերաբար կազմակերպում են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների համար)։ Այցի նպատակն էր վերհանել Հայաստան-Յուտա տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները, ներկայացնել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, նախանշել երկկողմ համագործակցության այլ ուղղություններ։ Տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։ 

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ ունեցավ Յուտայի նահանգապետի տեղակալ Դեիդըր Հենդերսոնի, նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչ սենատոր Քըրթիս Բրամբելի հետ, այցելեց Յուտայի համաշխարհային առևտրի կենտրոն, հանդիպում-քննարկում ունեցավ գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Յուտայի համալսարանի Քեմ Գարդներ քաղաքականության մշակման ինստիտուտում մասնակցեց կին առաջնորդների քննարկմանը, ծանոթացավ նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, հանդիպեց Յուտայի Հիսուս Քրիստոսի եկեղեցու նախագահ Ռասել Նելսոնի հետ։

--00—ՍՊ