Բաքվում բացված պուրակը Միրզոյանի, Ավինյանի, Մակունցի, Փաշինյանի և իր ընտանիքի թանգարանն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Նարեկ Սամսոնյան

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իշխանությունը չտալու համար մեռնել։ Քանի դեռ չկա քաղաքական թիմ, քաղաքական գործիչ, որը պատրաստ չէ հանուն հայրենիքը փրկելու՝ այս տականքին հեռացնելու ճանապարհին զոհվի, չի լինելու իշխանափոխություն Հայաստանում։ Այս մասին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և հավելեց, որ Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհն իրենից վճռական լինելն է։

«Ընտրությունների անցկացումը հարցականի տակ է, և եթե անգամ ընտրություններ անցկացվեն իշխանությունը կեղծելու է բոլոր ճանապարհներով։ Լինելու է ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսերի կիրառում, աջակցություն է ստանալու Թուրքիայից և Ադրբեջանից՝ լարումների և լարումների թուլացան տեսքով»,- նշեց բանախոսը։

Անդրադառնալով՝ Արցախյան պատերազմին նվիրված Բաքվում բացված պուրակին, Սամսոնյանը նշեց, որ դա իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է․

«Դա Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի, Լիլիթ Մակունցի թանգարանն է, Նիկոլ Փաշինյանի և իր ողջ ընտանիքի թանգարանն է։ Հուսով եմ, որ որպես կենդանի մուլյաժ մի օր այնտեղ կտեղադրվեն»։

--00--ԱՀ