Երևանից անկեղծություն ենք ակնկալում խաղաղություն կառուցելու հարցում. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

cavusoglu

«Բաքուն պատրաստ է խաղաղության և առաջարկում է համապարփակ խաղաղության համաձայնագիր», - ադրբեջանցի մի խումբ լրագրողների հետ զրույցում ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ ընդգծելով նման պայմանագրի քննարկման և շուտափույթ ստորագրման կարևորությունը: Տեղեկանում ենք Anadolu գործակալությունից։ 

Թուրքիան հանդես է գալիս երկարաժամկետ խաղաղության օգտին։ Երևանից անկեղծություն ենք ակնկալում խաղաղություն կառուցելու հարցում,- նշել է նա։ 

Չավուշօղլուն հայտարարել է՝ Ադրբեջանի շահերը նշանակալի են ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար:
Նա ընդգծել է, որ Թուրքիան միշտ եղել է և կմնա Ադրբեջանի կողքին և չի հրաժարվի Բաքվին աջակցելուց:

--00—ՍՊ